7 սեպտեմբերի 2011 - 15:03 AMT
Գևորգյան ճեմարանն ու Սանկտ Պետերբուրգի Ուղղափառ հոգևոր ակադեմիան կհամագործակցեն

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի (Ատվածաբանական համալսարան) և Սանկտ Պետերբուրգի Ուղղափառ հոգևոր ակադեմիայի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր: Մայր Աթոռից տեղեկացնում են, որ ինը կետից բաղկացած համաձայնագիրը վերաբերում է կրթական, գիտական, հրատարակչական, մեթոդական ծրագրերի զարգացմանը: Համագործակցության շրջանակում տեղի կունենան ուսանողների և դասախոսների փոխանակումներ, գիտատեխնիկական նոր ուսումնական մեթոդների ներդրում:

Առաջիկա օրերին Գևորգյան ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ վարդապետ Սարոյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցելու է Ռուս Ուղղափառ Եկեղեցու հոգևոր ակադեմիայի գրադարանի բացման արարողությանը: Այցի ընթացքում Գևորգ վարդապետը ակադեմիայի ռեկտոր Ամբրոսիոս եպիսկոպոսի կքննարկի համագործակցության առաջիկա ձեռնարկները: Առաջիկայում ծրագրվում է միջբուհական համագործակցության համաձայնագրեր կնքել նաև Անգլիայի, Նորվեգիայի, Ավստրիայի և Իտալիայի հոգևոր հաստատությունների հետ: