Իրաքի հյուսիսում գտնվող կիսաինքնավար շրջանի ղեկավար Մասուդ Բարզային հայտարարել է այն մասին, որ Իրաքի զինված ուժերը չեն կարող ինքնուրույն ապահովել երկրի պաշտպանությունն առանց ամերիկյան ուժերի աջակցության:
«Իրաքի ԶՈՒ առայժմ ի վիճակի չեն ապահովել Իրաքի պաշտպանությունը, իսկ Իրաքի ՌՕՈՒ-ն ընդհանրապես ոչինչ չունի»,- ասել է Մասուդ Բարզանին, հաղորդում է BBC-ն:
Բարզանին կառավարում է Իրաքի հյուսիսային նահանգները, որոնք կազմում են քրդերի ինքնավար մարզը:
2008-ին Վաշինգտոնի և Բաղդադի կողմից կնքված համաձայնագրի համաձայն ԱՄՆ բոլոր զինված ուժերը պետք է դուրս բերվեն Իրաքից մինչև ներկա տարվա վերջ: Հիմա երկրում գտնվում են շուրջ 45 000 ամերիկյան զինվորականներ: