7 սեպտեմբերի 2011 - 15:19 AMT
Արարատում երիտասարդ կինը խեղդամահ է արել իր երկու երեխաներին

Սեպտեմբերի 6-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ ստացվեց, որ 34-ամյա Ռոզա Ալոյանը տանը վնասել է իր երկու դեռահաս երեխաներին և փակելով դուռը` հեռացել:

Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է 6-ամյա Վարդան և 4-ամյա Հայկ Ալոյանների դիակները` խեղդամահ վիճակում:

Ռոզա Ալոյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին, որտեղ հայտարարել է, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, տանը սավանի կտորներով խեղդամահ է արել իր երկու երեխաներին:Ռոզա Ալոյանը ձերբակալված է:Կատարվում է նախաքննություն, հաղորդում է Ոստիկանության պաշտոնական կայքէջը: