7 սեպտեմբերի 2011 - 15:38 AMT
Երևանում այրվում է ավտոդողերի գործարանը

Երևանում այրվում է Բագրատունյաց 81 հասցեում գտնվող ավտոդողերի գործարանը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԻՆ մամլո քարտուղար Նիկոլայ Գրիգորյանը, բռնկման օջախը գործարանի ներսւոմ է, սակայն, փրկարար ծառայությունը ահազանգը գործարանից չի ստացել:

«Պատահարի վայր է մեկնել փրկարար ծառայության երկու մեքենա, դեռևս հայտնի չէ զոհեր կան թե ոչ»,-ասել է Գրիգորյանը: