7 սեպտեմբերի 2011 - 19:15 AMT
Ստեփանակերտում բացվել է «Ավիս» առաջին բիզնես-կենտրոնը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 7-ին մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել է «Ավիս» բիզնես-կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահ Սահակյանը կարևորել է մեր հանրապետությունում նման կարգի առաջին հաստատության հիմնադրումը` հույս հայտնելով, որ կենտրոնը էական դերակատարություն կունենա Արցախում ձեռներեցության զարգացման, նոր բիզնես կուլտուրայի տարածման, միջազգային առաջատար փորձի ներդրման գործում:

Երկրի ղեկավարը նշել է, որ պետությունը շահագրգռված է բիզնես-կենտրոնների ցանցի զարգացման մեջ և ամեն կերպ կաջակցի այդ գործընթացին:

Միջոցառմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, պաշտոնատար այլ անձինք, գործարարներ և տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ: Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: