7 սեպտեմբերի 2011 - 22:05 AMT
Գյուղատնտեսության նախարարը ծանոթացել է Սյունիքի գյուղատնտեսական աշխատանքներին

Օրերս Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Սյունիքի մարզում: Այցելելով Մեղրիի տարածաշրջան` նախարարը հետևել է ինչպես գյուղատնտեսական աշխատանքների, այնպես էլ այստեղ շահագործվելիք Մեղրիի պահածոների գործարանի վերաբացման աշխատանքների ընթացքին: Սիսիանի տարածաշրջանում նախարար Սերգո Կարապետյանը եղել է ցորենի դաշտերում, ինչպես նաև այցելել «Սյունիքի բարիքներ» ֆերմերային տնտեսություն, որտեղ բուծում են սիմենթալ և հոլշտինյան ցեղերի տոհմային անասուններ: