8 սեպտեմբերի 2011 - 14:44 AMT
ԱԳՆ փոխնախարարը ազատվեց պաշտոնից և դարձավ Անգլիայում Հայաստանի դեսպան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Կարինե Ղազինյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Հանրապետության ղեկավարի մեկ այլ հրամանագրով, Կարինե Ղազինյանը նշանա-կվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Լոնդոն), հաղորդում են ԱԳՆ մամլո ծառայությունից: