8 սեպտեմբերի 2011 - 15:42 AMT
ANCA –ն ամենամյա կինոփառատոն կկազմակերպի Հոլիվուդում

Սեպտեմբերի սկզբին Հոլիվուդում անցավ «Ֆիլմերի գիշեր» առաջին փառատոնը, որի կազմակերպիչն է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), որից հետո հանձնախումբը որոշել է այն դարձնել ամենամյա: Այդ մասին հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Փոլ Սերադարյանը: «Սա լավ միջոց է հայ համայնքի ներկայացուցիչների կապերը սերտացնելու համար»,-հայտարարել է Հայ Դատի կոմիտեի Հոլիվուդի գրասենյակի ղեկավարը»,-ասել է նա:

Բացի այդ, փառատոնի ժամանակ ANCA-ն հայտարարել է, որ հանձնախումբը կարող է համագործակցել հայ համայնքի երիտասարդ անդամների հետ տարբեր ծրագրերի իրագործման նպատակով: «Երիտասարդների էներգիան շատ է, ինչը մենք կարող ենք ի նպաստ դնել դրական տեսակետից»,-ասել է հանձնախմբի հոլիվուդյան գրասենյակի ղեկավարության անդամ Սրբուհի Կարապետյանը:

Փառատոնին ներկա են եղել շուրջ 100 բարձրաստիճան հյուրեր, այդ թվում հայտնի գրող Ջոննի Ասունսիոնն ու ռեժիսոր Հրաչ Թիթիզյանը: