Ինչպես հայտնել էինք սեպտեմբերի 7-ին`ժամը 22.12-ին, ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Հանքավան գյուղի հարակից սարում կորել է ազգությամբ գերմանացի զբոսաշրջիկ Ստեֆան Սլաբեկը:
Հավանական որոնման տարածք էր մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը: Որոնողական աշխատանքների արդյունքում սեպտեմբերի 8-ին`ժամը 10.05-ին Հանքավան-Ապարան բնակավայրերի 4-րդ կմ-ում (լեռնային տեղանք), գտնվել է Գերմանիայի քաղաքացի,1981թվականին ծնված Ստեֆան Սլաբեկը: