9 սեպտեմբերի 2011 - 13:01 AMT
ԵԽԽՎ-ն փակել է Հայաստանում մարտյան իրադարձությունների վերաբերյալ գործը

Ընթացիկ տարվա գարնանը համաներում հայտարարելը, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների կառուցողական մոտեցումը 2008-ի մարտի 1-2-ի հակակառավարական ցույցերի ընթացքում 10 քաղաքացիների մահվան գործով հետաքննությանը, թույլ են տալիս մարտյան իրադարձությունների մասին գործը փակված համարել, հաղորդում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը:

Սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած ԵԽԽՎ հերթական նստաշրջանի ընթացքում ներկայացվել է դիտարկման խմբի անդամներ Ջոն Փրեսկոտի և Աքսել Ֆիշերի զեկույցը, որում հանձնաժողովը ողջունել է ուժերին, որոնք քաղաքական կամք են դրսևորել այդ հարցի լուծման հարցում ԵԽ նորմերին համապատասխան:

«Իրավական և իրավապաշտպան ոլորտներում բարեփոխումները հիմք են ստեղծում երկրում ժողովրդավարական և արդար խորհրդարանական ընտրություններ անցկացնելու, մամուլի ազատության և ժողովրդավարական սկզբունքներ հաստատելու համար»,- ասվում է ուղերձում:

Հուլիսին համազեկուցող Աքսել Ֆիշերն այցելել է Երևան, իսկ Ջոն Փրեսկոտը, որը պետք է նրա հետ ժամաներ Հայաստան, ինքնաթիռից ուշացել էր:

Այցի ընթաքում Ֆիշերը ողջունել է ՀԱԿ և իշխող կոալիցիայի միջև երկխոսությունը: «Ես շատ գոհ եմ երկխոսության գործընթացը սկսելուց, ինչը ԵԽԽՎ վաղեմի ցանկությունն է»,- ասել է նա այցի ավարտին:

2008-ի մարտի 1-2-ի բողոքի ցույցերը ոստիկանության հետ ցուցարարների բախումների վերածվեցին: Գլխավոր դատախազության տվյալներով, տուժեց մոտ 200 մարդ, տասը զոհվեցին, իսկ բերման ենթարկվեց ավելի քան 100 մարդ: