9 սեպտեմբերի 2011 - 18:28 AMT
Ադրբեջանը սկսում է քարոզչության տարածման նոր մեթոդնե՞ր կիրառել

Մոտակա շաբաթվա ընթացքում կավարտվեն Ադրբեջանի Տերտերի շրջանի նոր հեռուստաաշտարակի շինարարության մոնտաժային աշխատանքները: Տերտերի շրջանում նոր հեռուստաաշտարակը կապահովի ադրբեջանական ալիքների հեռարձակումն Արցախի հյուսիսում, հաղորդում է 1news.az-ը:

«Նոր հեռուստաաշտարակի դիրքը թույլ կտա, նախնական տվյալներով, հեռարձակման գոտին ընդլայնել 12-15%-ով»,- հաղորդել է Ադրբեջանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության Teleradio ԱՄ ղեկավար Աֆլատունա Շարիֆովան:

Շարիֆովայի խոսքով, հեռուստաաշտարակը ծրագրվում է շահագործման հանձնել ընթացիկ տարվա նոյեմբերի 22-ին: