Samsung Electronics-ը հայտնել է, որ չի պատրաստվում գնել MeeGo հարթակը և, ըստ էության, անգամ ցանկության դեպքում չէր գնի։ Այս մասին հայտնում է CNET-ը։
«Meego-ն բաց կոդավորմամբ հարթակ է, որը մեզ համար չի կարող լուծում լինել։ Samsung-ը զգալի ներդրումներ է կատարել և կատարում իր սեփական ծրագրերի, լուծումների և բովանդակության մեջ, որպեսզի իր արտադրանքները տարբեր լինեն շուկայում և սպառողներին հարուստ փորձ առաջարկեն»,- ասել է Samsung-ի ներկայացուցիչ Ջեյմս Չունգը CNET-ին։
Շատերն էին կարծում, որ Samsung-ը և այլ սմարթֆոններ արտադրող ընկերությունները կցանկանան գնել սեփական բջջային օպերացիոն համակարգը, որը թույլ կտա նվազեցնել իրենց կախվածությունը Google-ի Android հարթակից։ Այս փաստի առաջ սմարթֆոններ արտադրող ընկերությունները կանգնեցին, երբ Google-ը գնեց Motorola Mobility-ն, ինչը նշանակում է, որ Motorola-ն կդարձնի իր սեփական սմարթֆոններ արտադրող բրենդ։ Իսկ Android օպերացիոն համակարգը պատկանում է Google-ին։
Վերջերս տարածվել էր մի վարկած, թե իբրև Samsung-ը ցանկանում էր գնել WebOS օպերացիոն համակարգը Hewlett-Packard ընկերությունից, սակայն ընկերությունը շուտով ժխտեց այս լուրի ճշմարտացի լինելը։
Ի տարբերություն այլ արտադրողների` Samsung-ն ունի իր սեփական օպերացիոն համակարգը` Bada-ն, որը բավականին հաջողությունների է հասել աշխարհի մի քանի աշխարհամասերում։