Ելույթ ունենալով այս պահին ընթացող ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ` ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հայտարարեց, որ բանակում զոհված զինվորների ծնողները դիմել են իրենց և հայտարարել են, որ ՀԱԿ-ի հետ են։
Ըստ նրա` ծնողներն ընդգծել են, որ իրենց խնդիրների լուծումը տեսնում են Հայաստանում իշխանափոխության մեջ։ Նա նաև հաղորդեց, որ սոցիալական ցանցերում երիտասարդները ստեղծել են նոր նախաձեռնություն` աջակցելու ՀԱԿ-ին քաղաքական պայքարում։ Նախաձեռնության կարգախոսը լինելու է «Այդ մենք ենք գալիս»։
Այս կապակցությամբ Մանուկյանը նշեց, որ սոցիալական ցանցերում շարժումները մեծ դեր են խաղում բոլոր երկրներում։