Սեպտեմբերի 9-ին Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ԱՀԴՀ) և Ուրուգվայ-Հայաստան խորհրդարանական խմբի կողմից նախաձեռնված Հայաստան-Ուրուգվայ հարաբերություններին նվիրված համաժողովի ընթացքում Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոն Հարավային անդրադարձել է Արցախի հիմնահարցին։ Այս մասին հաղորդում են Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) մամլո քարտուղարությունից։
«Այսօր մենք ուսումնասիրում ենք Արցախի հարցը պետականորեն տեսակետ հայտնելու համար։ Ես անձամբ համոզված եմ, որ Արցախը Հայաստանի պատմական մասն է և պետք է լինի անկախ կամ կարճ ժամանակում միանա Հայաստանին: Սա է Արցախյան խնդրի միակ լուծումը»,- ասել է Լուիս Ալմագրոն։
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը համաժողովի ընթացքում ներկայացնում է Հայաստանի խորհրդարանը։
«Առաջին անգամ առաջադեմ ու ժողովրդավար երկիր, ինչպիսին Ուրուգվայն է, պաշտոնապես հայտնում է մի տեսակետ, որը վկայում է իշխող քաղաքական ուժերի դիրքորոշման մասին: Սակայն Ուրուգվայը ժողովրդավար երկիր է, և այս հայտարարությունը դեռևս պետք է քննարկվի, իսկ դա կպահանջի որոշ ժամանակ ու աշխատանք»,- նշել է Վահան Հովհաննիսյանը: