«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ, Հայաստանի նախագահի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը հրաժարական է տվել, քանի որ նրան ժամանակին խոստացվել է վարչապետի պաշտոնը, սակայն Սերժ Սարգսյանը այդ խոստումը չի կատարել: Այժմ աշխատակազմի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանի վրա:
Տեղեկություններ կան, որ այդ պաշտոնում կնաշանկվի ռուսաստանցի հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի եղբայր Լևոն Մարտիրոսյանը, նշվում է թերթում: