Արաբական պետությունների լիգայի անդամ երկրների ԱԳ նախարարները Կահիրեում քննարկելու են համատեղ դիմումը ՄԱԿ-ին` Պաղեստինի պետության անկախությունը ճանաչելու համար այն սահմաններում, որոնք գոյություն են ունեցել մինչև 1967-ը:
Ինչպես սպասվում է, արաբ նախարարներն ընդունելու են բանաձև, որն արդեն պատրաստվել է ԱՊԼ կից մշտական ներկայացուցիչների կողմից:
ԱՊԼ գործողությունների պլանի համաձայն սկզբից դիմելու են Անվտանգության խորհրդին Պաղեստինը որպես ՄԱԿ լիիրավ անդամ ճանաչելու նպատակով: Այն դեպքում, եթե ԱՄՆ-ն օգտվի վետոյի իրավունքից և արգելափակի Պաղեստինի ճանաչումը, արաբական երկրները կդիմեն ՄԱԿ Գլխավոր վեհաժողով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: