12 սեպտեմբերի 2011 - 12:54 AMT
Շուշիում բացվել է հնագույն և ժամանակակից գորգերի թանգարան

ԼՂՀ Շուշի քաղաքում աշխատանքն է սկսել իր տեսակի մեջ եզակի հնագույն և ժամանակակից գորգերի թանգարանը: Ցուցադրությունը ներառում է տասնյակ գորգեր ու կարպետներ Լեռնային Ղարաբաղի տարբեր գյուղերից: Թանգարանի ցուցանմուշների թվում հանդիպում են բավականին հազվագյուտ նմուշներ, որոնց տարիքը հարյուրավոր տարիների է հասնում: Ղարաբաղյան գորգերին բնորոշ են հագեցած գույները, նախշերի նրբությունն ու բազմազանությունը, որոնք գալիս են դեռևս վաղ քրիստոնեական շրջանից:

Թանգարան հիմներով՝ Լեռնային Ղարաբաղը լուրջ հայտ է ներկայցնում հայկական մշակույթի այդ հատվածի ուսումնասիրման լուրջ կենտրոն դառնալու համար, ինչը կարևորվում է նաև քաղաքական տեսակետից, հաղորդում է Analitika.at.ua-ն: