12 սեպտեմբերի 2011 - 14:54 AMT
Կարլ Բիլդտ. «Արևելյան գործընկերության» շնորհիվ մասնակից երկրները հայտնվել են եվրոպական օրակարգի առաջին տեղում

Արևելյան գործընկերությունը» ենթադրում է կապերի ու համագործակցության խորացում Արևելյան Եվրոպայի 6 երկրների հետ: Այդ մասին հայտարարել է Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը: Ըստ նրա, «Արևելյան գործընկերության» շնորհիվ այդ երկրները հայտնվել են եվրոպական օրակարգի առաջին տեղում: «ԵՄ 27 անդամ երկրները կենտրոնացրեցին իրենց ուշադրությունն Արևելյան Եվրոպայի երկրների վրա՝ հավակնոտ օրակարգ ստեղծելով այդ երկրների համար»,-ասել է նա:

«Վերոնշյալ երկրներին առաջարկվում է լայն տնտեսական ու քաղաքական ինտեգրում ԵՄ-ին: Ի պատասխան, այդ երկրները պետք է որդեգրեն այն արժեքները, որոնք ընկած են եվրոպական համագործակցության հիմքում և առաջ ընթանան ներքին ինտեգրման ուղղությամբ: Արևելյան գործընկերության երկրորդ գագաթաժողովը, որը տեղի կունենա նոյեմբերի 29-30 Վարշավայում, լավ հնարավորություն կտա գնահատել առաջընթացն ու նոր քաղաքական ծրագիր կազմել»,-ասել է Շվեդիայի ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը: