13 սեպտեմբերի 2011 - 10:58 AMT
Արցախում զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել ադրբեջանական դիրքերից

Սեպտեմբերի 12-ին ժամը 16:25-ի սահմաններում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման արդյունքում Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1992թ. ծնված Վահե Ներսեսի Մանուկյանը: Վիրավորի վիճակը միջին ծանրության է: Միջադեպի առիթով տարվում է քննություն, հաղորդում են ԼՂՀ պաշտպանության բանակից: