13 սեպտեմբերի 2011 - 12:35 AMT
ՀԱԿ-ն առաջիկայում կփլուզվի, գտնում է Ժիրայր Սեֆիլյանը

Հայ ազգային կոնգրեսն առաջիկայում կկազմալուծվի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Ըստ նրա, Լևոն Տեր-Պետրոսյանին շրջապատող մարդիկ ոչնչով չեն տարբերվում այժմ իշխանության մեջ գտնվող մարդկանցից: «Իսկ եթե չեն տարբերվում , ուրեմն նրանց հեշտ է գնել»,-նշել է Սեֆիլյանը:

«Այն գործընթացը (կոլիացիա-ընդդիմություն երկխոսություն), որին համաձայնվեց այսպես կոչված ընդդիմությունը, ձեռնտու է միայն իշխանություններին»,-հայտարարել է նա՝ հավելելով, որ դրա նպատակն է կառավարվող ընդդիմության ստեղծումը առաջիկա ընտրությունների շեմին:

Սեֆիլյանը նշել է նաև, որ այս պայմաններում 2012թ. ընտրությունները կլինեն այնպիսին, ինչպես 2007թ.՝ այսինքին լիովին կկառավարվեն Սերժ Սարգսյանի կողմից: