13 սեպտեմբերի 2011 - 15:26 AMT
Ըմբշամարտի ԱԱ. Վահան Ջուղարյանը դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վահան Ջուղարյանը մինչև 60 կգ քաշային կարգում վստահ հաղթանակ տարավ Ստամբուլում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում: 1/32 եզրափակչում հունահռոմեական ոճի հայ ըմբիշը հանդիպեց Դրիտանո Հայրիզիի հետ և հաղթանակ տարավ 10:0 հաշվով: 1/16 եզրափակչում Ջուղարյանը մրցելու է Միխայիլ Նովակ (Չեխիա)- Մանուել Ալմեյդա (Պորտուգալիա) զույգի հաղթողի հետ:

Յուրի Պատրիկեևն առայժմ չի սկսել իր ելույթը, նա 1/32 եզրափակչում հանդիպելու է Հելկի Նաբիին (Էստոնիա):

Աշխարհի առաջնությունում խաղարկվում են 2012-ի Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգրեր: 1-5-րդ տեղերը զբաղեցրած ըմբիշները հնարավորություն կունենան մասնակցել օլիմպիադային: