31 հուլիսի 2003 - 18:28 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՆՇՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆՎԱԶՈՒՄԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՎՐԱ
Այսօր Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններն այն աստիճանով չեն պայմանավորվում ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, ինչպես նախկինում: Նման կարծիք է հայտնել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Երեկ հանդես գալով Ստեփանակերտում մամլո ասուլիսի ժամանակ, նա նշել է, որ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը, որպես նախապայման, դեռեւս մնում է հայ-թուրքական բանակցությունների օրակարգում, սակայն երկկողմ հարաբերությունների հաստատումն այսօր այնքան ուժեղ կախում չունի այդ հարցից: «Դա մեզ հույս է ներշնչում, որ հնարավություն կստեղծվի կենտրոնանալ բացառապես երկկողմ հարաբերությունների հարցերի եւ առկա խոչընդոտները հաղթահարելու վրա», - ասել է նախարարը: