14 սեպտեմբերի 2011 - 11:11 AMT
ՀԱՄԱՍ-ը դեմ է Պաղեստինի անկախությանը

Պաղեստինի օրենսդրական խորհրդում ՀԱՄԱՍ շարժումը ներկայացնող պատգամավորները երեքշաբթի օրը Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասին կոչ են արել հրաժարվել Պաղեստինի անկախության ճանաչման համար ՄԱԿ դիմելու ծրագրից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Տարածած հայտարարության մեջ Գազայի սեկտորի իսլամիստ պատգամավորները Պաղեստինի ինքնավարության ղեկավար Աբբասին կոչ են արել հրաժարվել «պաղեստինյան գործի համար անբարենպաստ միակողմանի քայլերի ընդունումից», ինչպես նաև «համախմբել ուժերը ազգային հաշտեցման և օկուպացիային դիմադրելու համար»:

Մարտին Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասն առաջին անգամ հայտարարեց, որ սեպտեմբերին կդիմի ՄԱԿ` խնդրելով ճանաչել Պաղեստինի պետության անկախությունը 1967թ. սահմաններում: Այդ հայտարարությունն առաջ է բերել Իսրայելի, ԱՄՆ-ի և մի շարք արևմտյան երկրների բուռն արձագանքը, որոնք այդ քայլը միակողմանի են անվանել և արտահայտվել Իսրայելի հետ խաղաղ բանակցությունների վերսկսման կողմից: