14 սեպտեմբերի 2011 - 15:02 AMT
Հայազգի Արթին Էթմեքջյանը վերընտրվել է ավստրալական Վեստ Վարդա քաղաքի քաղաքապետի պաշտոնում

Հայազգի 49-ամյա Արթին Էթմեքջյանն վերընտրվել է ավստրալական Սիդնեյի արվարձանում գտնվող Վեստ Վարդա քաղաքի քաղաքապետի պաշտոնում:

Ինչպես գրում են ավստրալական ԶԼՄ-ները, Էթմեքջյանը զբաղեցնում է քաղաքապետի պաշտոնը 2008թ.: Նա ընտրություններում առաջ է անցել իր գլխավոր մրցակցից՝ նույնպես նախկին քաղաքապետ Իվան Փեթչից 7 ձայնի առավելությամբ: