14 սեպտեմբերի 2011 - 15:40 AMT
ԱՄՆ Պետդեպարտամենտը մեղադրել է Ռուսաստանին կրոնական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման մեջ

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է հաշվետվություն ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Ռուսաստանին նվիրված մասում նշվում է, որ իշխանությունները ոտնահարում են ոչ մեծ կրոնական խմբերի իրավունքները, և բանը հասնում է մինչև ակտիվիստների կալանքին, հաղորդում է BBC-ն:

Խտրականությունը, որի մասին խոսվում է զեկույցում, վերաբերվում է այնպիսի կազմակերպություններին, ինչպիսիք են Եհովայի վկաները, սայենտոլոգիայի եկեղեցին և այլն: Փաստաթղթում նշվում է, որ ռուսական իշխանությունները նման խմբերին հրաժարվում են գրանցել: Ավելին, եղել են դեպքեր, երբ այդ խմբերի անդամներին թույլ չեն տվել անցկացնել հավաքներ: