14 սեպտեմբերի 2011 - 16:58 AMT
ՀԾԿՀ-ն երկարացրել է Հայաստանի տարածքում բնական գազի տեղաբաշխման «ՀայՌուսգազարտի» լիցենզիան

Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը սեպտեմբերի 14-ին երկարացրել է «ՀայՌուսգազարտ» հայ-ռուսական ընկերության երկու լիցենզիաների ժամկետները: Երկարացվել է Հայաստանի տարածքում բնական գազի տեղաբաշխման և մինչև 2013-ի սեպտեմբերի 29-ը գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայությունների լիցենզիան:

Մեկ այլ որոշմամբ ՀԾԿՀ-ն մինչև 2013-ի սեպտեմբերի 29-ը երկարացրել է Հայաստանի տարածքում «Տրանսգազ» ՍՊԸ-ի («ՀայՌուսգազարտ»-ի դուստր ընկերություն) լիցենզիան: