15 սեպտեմբերի 2011 - 12:44 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Սեյրան Օհանյանը խոստացել է զոհված զինվորների ծնողներին, որ ոչ ոք անպատիժ չի մնա

ՀՀ Կառավարության շենքի մոտ կրկին հավաքվել են բանակում զոհված զինվորների ծնողները։ Նրանցից Արտակ Նազարյանի մայրը դիմել է Սեյրան Օհանյանին, խնդրել պատժել մեղավորներին։ Իր հերթին Սեյրան Օհանյանը բոլորին խնդրել է մի փոքր համբերել, քանի որ հարուցված են քրեական գործեր «և ոչ ոք անպատիժ չի մնալու»։

2010թ. հուլիսի 27-ին Հայաստանի Տավուշի մարզի զինվորական դիրքերում հուլիսի 27-ին ինքնաձիգի կրակոցից մահացել է 29-ամյա պայմանագրային զինծառայող, հենակետի ավագ Արտակ Նազարյանը: Նա պայմանագրային ծառայության էր անցել 2009թ. դեկտեմբերին: Գործով մեղադրվում է 5 զինվորական, որոնցից երկուսը` սպա, երեքը` ժամկետային զինծառայող: Նրանցից շարքային Հարութիկ Կիրակոսյանը կալանքի տակ չէ, գտնվում է զորամասի հրամանատարության հսկողության ներքո: Նրանք մեղադվում են Արտակ Նազարյանին ինքնասպանության հասցնելու մեջ:

ՖՈՏՈՇԱՐՔ