16 սեպտեմբերի 2011 - 15:07 AMT
«Դինքի ընկերները» Էրդողանից պահանջել են ներկայացնել Հրանտ Դինքի իրական մարդասպաններին

«Դինքի ընկերներ» ակտիվիստների խումբը նամակ է հղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, գրում է թուրքական Hurriyet-ը:

Նամակում ակտիվիստները նշում են, որ Թուրքիայի կառավարությունը թաքցնում է լրագրող Հրանտ Դինքի սպանության իրական մեղավորներին: «Մենք ուզում ենք տեսնել իսկական մարդասպաններին, այլ ոչ թե կատարածուներին»,- գրել են նրանք:

«Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքն սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում` թերթի գրասենյակի մոտ, 17-ամյա Օգյուն Սամասթի կողմից: Վերջինս բերման է ենթարկվել սպանությունից 32 ժամ անց: 2011թ. ամռանը Ստամբուլի դատարանը վճիռ կայացրեց Սամասթին 23 տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ: Լսումների ընթացքում Սամասթը հայտնել է, որ թուրքական իշխանությունների հակահայկական քարոզչության զոհն է դարձել: