
Մենք օժանդակում ենք ՄԱԿ-ի և եվրոպական կազմակերպությունների դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Չեռնոգորիայի նախագահ Ֆիլիպ Վույանովիչը ադրբեջանա-չեռնոգորյան փաստաթղթերի ստորագրումից հետո: Անդրադառնալով երկու երկրների միջև հարաբերություններին` Ֆիլիպ Վույանովիչը նշել է, որ իր այցը Բաքու փոխհարաբերությունների նոր փուլի սկիզբ է նշանակում, ինչն արձագանքում է երկու ժողովուրդների շահերին: «Վերջին տարիներին քայլեր են ձեռնարկվում մեր երկրների միջև սերտ համագործակցության համար»,- ասել է նա` ընդգծելով ներդրումների ոլորտում միջոցառումների կարևորությունը, հաղորդում է SalamNews-ը: