ԱՄՆ-ն լուծված է համարում Իրանին C-300 համալիրների առաքումից հրաժարվելու հարցը և գնահատում է ՌԴ դիրքորոշումը, ասել է ՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները: «Դուք տեղյակ եք մեր դիրքորոշմանը հրթիռների վաճառքի մասին (ՀՕՊ C-300 համալիրներ) և նրանք (ռուսները) իրոք վերանայեցին Իրանի հրթիռների վաճառքի մասին ծրագրերը: Մենք դա բավականին դրական համարեցինք և գնահատում ենք նման մոտեցումը»,-ասել է Թոները ճեպազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե քննարկե՞լ է արդյոք պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը իրավիճակի հնարավոր զարգացումը C-300-ի շուրջ գործարքի վերաբերյալ:
Իրանը մտադիր է դատական կարգով Ռուսաստանից հասնել C-300 համակարգերի առաքման վերաբերյալ պայմանագրի կատարմանը:
Սեպտեմբերի 15-ին BBC-ին տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Ռուսաստանը կշարունակի համագործակցությունն Իրանի ռազմատեխնիկական ոլորտում, ինչպես նաև կորոնի C-300 համալիրների առաքման հնարավորություններ: «Ռուսաստանը ուղիներ է որոնում այդ պայմանագրի ճակատագրին դրական լուծում տալու համար»,-հինգշաբթի ասել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Միխայիլ Դմիտրիևը:
Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել են Միջազգային դատարան հայցով դիմելու մասին: ՄԱԿ-ի ԱԽ-ն 2010թ. հունիսին հավանություն տվեց Իրանի հանդեպ նոր պատժամիջոցներին: Նոր բանաձևում առաջին անգամ սահմանափակումներ մտցվեցին Թեհրանին սովորական սպառազինության առաքումների վրա, ներառյալ հրթիռներն ու հրթիռային համակարգերը, տանկերը, ուղղաթիռները, մարտական ինքնաթիռներն ու նավերը: