Սեպտեմբերի 17-ին ըմբշամարտի աշխարհի առաջնությունում կմեկնարկեն երեք՝ մինչև 60,84 և 96 կգ քաշային կարգերի ըմբիշները:
Մինչև 60 կգ քաշային կարգում Աշոտ Տերտերյանի փոխարեն, որը հայտագրվել էր, սակայն վնասվածքի պատճառով չկարողացավ մեկնել Ստամբուլ, հանդես կգա Նարեկ Սարգսյանը: Հայ ըմբիշը պայքարին կմիանա 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի գերմանացի Թիմ Շլեյչերը:
Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84 կգ ք/կ) որակավորման փուլում կմենամարտի թուրք Սերդար Բոկեի հետ: Որակավորման փուլում հանդես կգա Հարություն Ենոքյանը (96 կգ ք/կ), նրա մրցակիցը կլինի Անգուլա Մատեոսւ Շիկոնգոն (Նամիբիա):
Մրցաշարային առաջին օրը աշխարհի առաջնությունում Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Միհրան Ջաբուրյանը: Օլիմպիական ուղեգրեր տրվում են 1-5 տեղերը գրաված ըմբիշներին:
Սեպտեմբերի 18-ի աշխարհի առաջնությունում Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ ելույթ կունենան նաև Դավիթ Սաֆարյանը (66 կգ ք/կ), Մուսա Մուրտազալիևը (74 կգ ք/կ) և Ռուսլան Բասիևը (120 կգ ք/կ):