17 սեպտեմբերի 2011 - 13:28 AMT
Արգենտինան իր փորձը կկիսի Հայաստանի հետ գինեգործության ու կարկտահարության դեմ պայքարի ոլորտներում

ՀՀ գյուղանտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Արգենտինայի Հանրապետության գյուղատնտեսության փոխնախարար Լորենսո Բասսոյի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Սերգո Կարապետյանն ընդգծել է գյուղատնտեսության ոլորտում Արգենտինայի ձեռք բերած հաջողությունները` մատնանշելով այն ճյուղերը, որոնց շուրջ կարելի է համագործակցել:

«Նկատի ունենալով Հայաստանի և Արգենտինայի կլիմայական ընդհանրությունները, մենք կարող ենք համագործակցել գրեթե բոլոր ոլորտներում: Մասնավորապես կարևոր եմ համարում համագործակցությունը անասնապահության, սերմնաբուծության, խաղողագործության և գինեգործության ոլորտներում՚»,-նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը` հայ - արգենտինական համագործակցության մեջ կարևորելով տեղի հայ համայնքի դերակատարությունը:Սերգո Կարապետյանը մատնանշել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի գործունեությունը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջարկով Արգենտինայի Հանրապետության գյուղանտեսության փոխնախարարը ներկայացրել է կարկտահարության դեմ կիրառվող նոր տեխնոլոգիաները` առաջարկելով արգենտինացի մասնագետների հետ ձեռք բերել համագործակցության պայմանավորվածություններ: Իսկ մինչ այդ կա պայմանավորվածություն, որպեսզի փորձի փոխանակման նպատակով Հայաստան այցելեն արգենտինացի գինեգործները, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: