17 սեպտեմբերի 2011 - 16:26 AMT
ԵՄ-ն ղարաբաղյան գործընթացում մտադիր չէ այլևս «թաքնվել այլ կազմակերպությունների թիկունքում»

Եվրամիությունն աստիճանաբար կավելացնի իր դերը տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործում: «Մենք սկսում ենք այդ տարածաշրջաններում վստահության վերականգնման ծրագրերի գործընթացը, և առավել լուրջ դերակատարություն կստանձնենք այդ խնդիրների լուծման հարցում»,-հայտարարել է ԵՄ ընդլայնման ու եվրոպական հարևանության քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Յալթայում ընթացող «Ուկրաինան և աշխարհը. ընդհանուր մարտահրավերներ, ընդհանուր ապագա» խորագրով ամենամյա հանդիպման ժամանակ, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Ըստ նրա, խոսքը գնում է այնպիսի հակամարտությունների մասին, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղը կամ Մերձդնեստրը: Ֆյուլեն նշել է, որ ավելի վաղ ԵՄ-ն համեստորեն նշում էր միայն իր դերը նման հակամարտությունների կարգավորման գործում ու «թաքնվում էր այլ կազմակերպությունների թիկունքում»: