Սեպտեմբերի 17-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,950,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 375 դրամ մեկ ԱՄՆդոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 375 դրամ:
Սեպտեմբերի 17-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 375,30 դրամ` սեպտեմբերի 16-ի համեմատ կրճատվելով 0,06 կետով: Միևնույն ժամանակ, 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 517,84 դրամ` կրճատվելով 0,08 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքն անփոփոխ է մնացել` 12,29 դրամ: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը: