17 սեպտեմբերի 2011 - 17:50 AMT
Սայաթ-Նովա փողոցում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 17-ին ժամը 17.07-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա 13 հասցեում բնակարան է այրվում: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամլո ծառայությունը, դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ: Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն: