18 սեպտեմբերի 2011 - 16:42 AMT
The New York Times. Օբաման կավելացնի հարկերը տարեկան $1 մլն-ից ավել աշխատող ամերիկացիների համար

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի օրը կհայտարարի այն մասին, որ Սպիտակ տունը երկրի հարկային օրենսդրության բարեփոխում է մշակում, որի համաձայն, կավելանա տարեկան $1 մլն-ից ավել աշխատող քաղաքացիների հարկման դրույքը, գրում է The New York Times-ը:

Ավելին, Օբամայի վարչակազմն արդեն բանակցություններ է վարում հանրապետականների հետ, որպեսզի նրանք Կոնգրեսում քվեարկության ժամանակ օժանդակեն այդ օրինագիծը:

Ավելի վաղ նման միջոցառման առաջարկով հանդես էր եկել ամերիկյան միլիարդատեր Ուորրեն Բաֆֆետը՝ խոսելով այն մասին, որ հարուստ ամերիկացիներն ավելի քիչ հարկ են վճարում՝ համեմատած շարքային քաղաքացիների հետ: