Թուրքիայի ՌՕՈւ երկու բեռնատար ինքնաթիռ 14 տոննա սննդամթերք է տեղափոխել Լիբիա: Վերադարձի ճանապարհին ինքնաթիռները, որից մեկում էին գտնվում նաև «Անադոլու» թուրքական լրատվական գործակալության թղթակիցները, գնդակոծվել են ցամաքից:
C-130 և C-160 ինքնաթիռները օդ են բարձրացել Etimesgut ռազմակայանից և երեկ երեկոյան վայրէջք կատարել Բենգազիում: Այստեղ թուրք զինծառայողները հանդիպել են Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչների հետ: Վերադարձի ճանապարհին ինքնաթիռները գնդակոծվել են և ստիպված են եղել վերադառնալ Բենգազի:
Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը քննում է, թե ով էր կազմակերպել թուրք ինքնաթիռների գնդակոծությունը: