19 սեպտեմբերի 2011 - 14:23 AMT
Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում 735 միավորով բարձրացել է 62-րդ տեղը

Սեպտեմբերի 19-ին ATP –ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների վարկանիշային աղյուսակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 12 հորիզոնականով բարելավել է իր ցուցանիշը և 735 միավոորվ զբաղեցնում է 62-րդ տեղը:

Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը շարունակում է գլխավորել սերբ Նովակ Ջոկովիչը 14720 միավորով: 10620 միավորով 2-րդ տեղում է իսպանացի Ռաֆայել Նադալը, 3-րդ տեղում է Ռոջեր Ֆեդերերը (Շվեյցարիա) 8380 միավորով:

Պետք է նշել, որ երեկ Դավիթ Նալբանդյանն Արգենտինայի հավաքականի կազմում դուրս է եկել Դևիսի գավաթի եզրափակիչ, որտեղ դեկտեմբերի 1-4-ը խաղալու է Իսպանիայի հետ: