19 սեպտեմբերի 2011 - 15:28 AMT
Փոխվել է Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների միջև շախմատային հանդիպման ժամկետը

Հայաստանի և Ռուսաստանի շախմատի ֆեդերացիաները հանգել են համաձայնության, որ Երևանում երկու հավաքականների նախատեսված հանդիպումը կայանալու է 2012-ի գարնանը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Երևանում խաղերը տեղի են ունենալու 2011-ի հոկտեմբերի 15-20-ը, հաղորդում է armchess.am-ը:

Մրցաշարը տեղի է ունենալու շվեյցարական համակարգով: