19 սեպտեմբերի 2011 - 16:10 AMT
Սևանա լճից հայտնաբերել են վրան քար կապած դիակ

ՀՀ ոստիկանության աշխատակիցները Սևանա լճից հայտնաբերել են միջին տարիքի տղամարդու դիակ՝ խեղդամահ եղած և վրան քար կապած: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն պետ Արմեն Մալխասյանը՝ հավելելով, որ դեպքի մանրամասները դեռևս պարզվում են։

Տղամարդու անձը հաստատված չէ։ Նախնական վարկածի համաձայն նրան կանխամտածված խեղդամահ են արել: Ոստիկանությունից խոստանում են մանրամասները հրապարակել քիչ ավելի ուշ։