Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ Ucom ընկերությունը նվեր է մատուցում իր բաժանորդներին. ավելացնում է բոլոր բաժանորդների ինտերնետ հասանելիության արագությունը:
Ucom-ը թեստային տարբերակով սեպտեմբերի սկզբից տրամադրում է բարձր արագությամբ փաթեթներ, իսկ սեպտեմբերի 15-ից արդեն նոր արագությունները հասանելի են բոլոր բաժանորդներին:
Այսպիսով U!Net Starter փաթեթի բաժանորդները կունենան 3Մբթ/վ արագություն նախկին 1Մբթ/վ-ի փոխարեն։ Փաթեթի գինն անփոփոխ է՝ 8000 դրամ։ Մյուս փաթեթները նույնպես կունենան բարձր արագություն՝ U!Net Basic-ը՝ 12000 դր.՝ 4 Մբթ/վ և U!Net Ultra -ն 15000 դր.՝ 6 Մբթ/վ։
Իսկ «Երեքը մեկում» փաթեթում գործում է «U!net Basic – 4 Մբթ/վ» արագությունը»
Նորությունը վերաբերվում է հին և նոր բոլոր բաժանորդներին, ովքեր օգտվում են Ucom ընկերության ինտերնետ կամ «Երեքը մեկում» ծառայությունից, և չկա անհրաժեշտություն վերակնքելու որևէ բաժանորդային պայմանագիր:
Սեպտեմբերի սկզբին Ucom և Netsys ընկերությունները միավորվեցին։ Միասնական ասուլիսում Ucom-ի տնօրեն Հայկ Եսայանը խոստացավ, որ ինտերնետի արագությունն առաջիկայում կավելանան։