19 սեպտեմբերի 2011 - 18:36 AMT
Բակո Սահակյանը ԼՂՀ անկախության 20-ամյակի առթիվ պարգևատևել է ՀՀ տարբեր բնագավառների մի շարք գործիչների

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում պետական պարգևներ է հանձնել ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ և հանրապետությանը մատուցած ծառայությունների համար պարգևատրված ՀՀ սոցիալ-տնտեսական, գիտակրթական, քաղաքական ու մշակութային բնագավառների մի խումբ ներկայացուցիչների:

Նախագահականից հայտնում են, որ Բակո Սահակյանը շնորհավորել է ներկաներին ԼՂՀ և ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ և նշել՝ հայ ժողովուրդը չափազանց մեծ գին է վճարել անկախ պետություն ունենալու համար: Նախագահը կարևորել է աշխարհասփյուռ հայության բոլոր հատվածների դերը մեր հաղթանակնեըի կերտման գործում և ընդգծել, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը հանդիսանում է հայոց անկախ պետականաշինության հիմնասյուներից մեկը: