20 սեպտեմբերի 2011 - 10:30 AMT
Յեմենում կրկին անկայուն իրավիճակ է. կառավարական զորքերը գնդակոծում են ընդդիմադիր ուժերի դիրքերը

Յեմենի կառավարական զորքերի հարվածները ընդդիմադիր ուժերի դիրքերին երեքշաբթի առավոտյան շարունակվել են հրադադարի մասին համաձայնության վերաբերյալ պնդումներին հակառակ, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով ականատեսներին:

Ըստ գործակալության, մայրաքաղաք Սանայում կրակահերթեր են հնչում:

Լույս երեքշաբթվա գիշերը ընդդիմադիր ուժերը, ընդդիմադիրների կողմն անցած գեներալ Ալի Մոհսենի ղեկավարությամբ, և երկրի նախագահ Ալի Աբդալլա Սալեհի կողմն անցած զորքերը համաձայնության էին հասել հրադադարի մասին:

Երկուշաբթի զինված բախումների զոհ է դարձել 20 մարդ, երեքը վիրավորվել է: