Հայկական սփյուռքը պետք է նոր քարոզչական քաղաքականություն մշակի, որը հիմնված կլինի անցյալի վրա, սակայն «շաղկապված չի լինի» անցյալի իրադարձությունների հետ: Այդ մասին հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) նախագահ Քեն Խաչիկյանը Համահայկական համաժողովում ունեցած իր ելույթի ժամանակ:
Ըստ Խաչիկյանի, սփյուռքահայերը պետք է նպաստեն Հայաստանի հեղինակության աճին, միասնական կուռ ուժ ստեղծելով, որը կնպաստի ՀՀ անվտանգությանը:
Նա նաև հավելել է, որ, անկախ հայկական լոբբիին դիմակայող ուժերից, ANCA-ն բոլոր ջանքերն է գործադրում հայկական շահերն առաջ մղելու համար: «Մենք զորացնում ենք մեր գործունեությունը նոր նահանգներում, որտեղ չկան մեծաթիվ հայ համայնքներ»,-ասել է նա:
Սեպտեմբերի 19-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց Համահայկական համաժողովը: Համաժողովին մասնակցել են 151 հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ աշխարհի 46 երկրից: