24 սեպտեմբերի 2011 - 10:42 AMT
Ահմեդ Դավութօղլու. Թուրքիան պատրաստ է մեդիատորի դեր ստանձնել ղարաբաղյան կարգավորման հարցում

Թուրքիան պատրաստ է մեդիատորի դեր ստանձնել ղարաբաղյան կարգավորման հարցում՝ ապահովելու համար տարածաշրջանի կայունությունն ու հակամարտության լուծումը, եթե Ադրբեջանը նման ցանկություն հայտնի: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն: «Թուրքիան պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել ղարաբաղյան կարգավորմանը»,-ասել է նա:

Ըստ նրա, եթե Թուրքիային հնարավորություն տրվի ակտիվացնել իր դերը հակամարտության կարգավորման գործում, ապա նա ամեն ինչ կանի, որպեսզի Ադրբեջանի «գրավյալ տարածքները» ազատագրվեն և վերականգնվի տարածաշրջանի կայունությունը, հայտնում է Trend-ը: