
Սեպտեմբերի 23-ին կայացան ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 24-րդ տուրի հանդիպումները: «Փյունիկ-2»- ը և «Միկա-2»-ը ոչ ոքի խաղացին` 2:2: Նույնպիսի հաշիվ գրանցվեց նաև «Գանձասար-2» - «Իմպուլս-2» խաղում:
«Շենգավիթը» Գեղամ Հարությունյանի գոլի շնորհիվ, որն իրացվեց 11-մետրանոց հարվածի արդյունքում, հաղթել է «Շիրակ-2»-ին: Իսկ «Բանանց-2»-ը 2:1 հաշվով առավելության է հասել «Արարատ-2»-ի նկատմամբ:
«Շենգավիթը» 47 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը` իր մերձավոր մրցակից «Միկա-2»-ից առաջ անցնելով 8 միավորով, 3-րդ տեղում 35 միավորով «Շիրակ-2»-ն է:
Առաջնության 25-րդ տուրը կկայանա սեպտեմբերի 28-ին, հաղորդում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: