24 սեպտեմբերի 2011 - 11:13 AMT
Թուրքիան սիրիական նավ է զավթել

Թուրքիան ձերբակալել է սիրիական դրոշի տակ նավարկող զենք տեղափոխող նավը, հայտնում է BBC-ին:

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, սակայն, չի հստակեցրել, թե որտեղ և երբ է կասեցվել նավը: «Թուրքիայի տարածքով զենքի առաքումները Սիրիա կկասեցվեն և զենքը կառգրավվի»,-հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Սիրիայի իշխանությունների արձագանքը միջադեպին դեռևս հայտնի չէ:

Սեպտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ Թուրքիան մտադիր է միանալ Սիրիայի դեմ պատժամիջոցներին: Այն ժամանակ էլ Էրդողանը մեղադրեց Դամասկոսին հակաթուրքական քարոզչություն վարելու մեջ և հայտարարեց Սիրիայի ղեկավարության հետ շփումների դադարեցման մասին:

2011թ. օգոստոսի վերջում Թուրքիան ընդունեց մի քանի տասնյակ ականավոր սիրիացիների:

Սույն թվականի մարտից, երբ Սիրիայում սկսվեցին հակակառավարական ելույթներ, անվտանգության ուժերը հարյուրավոր ցուցարարների սպանեցին: