24 սեպտեմբերի 2011 - 13:10 AMT
Amazon-ը կներկայացնի իր առաջին պլանշետային համակարգիչը գալիք շաբաթ

Amazon ընկերությունը սեպտեմբերի 28-ին հանդես կգա մամուլի ասուլիսով, որի ընթացքում ենթադրվում է, որ ընկերությունը կներկայացնի իր նոր թողարկվող պլանշետային համակարգիչը, որը կմրցակցի Apple-ի iPad-ի հետ։ Այս մասին հաղորդում է Apple Insider-ը։

Ըստ մի շարք լուրերի սարքը կարժենա $250 և կունենա 7 դյույմ գունավոր էկրան և հավանաբար կաշխատի Google-ի Android օպերացիոն համակարգով։

Չնայած ակնկալվում է, որ պլանշետը լինելու է 7 դյույմանոց, սակայն կա վարկած, որ ընկերությունը աշխատում է նաև 10 դյույմանող պլանշետի ստեղծման վրա, որը պատրաստվում է ներկայացնել 2012-ի սկզբին։