25 սեպտեմբերի 2000 - 20:47 AMT
ՔՈՒՐԴՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՃԱՆԱՉԵԼ 1915 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
«Հայոց ցեղասպանությունը ամբողջ պատմության ընթացքում մարդկության դեմ կատարված այն եզակի հանցագործություններից է, որը անպատիժ է մնացել: Մենք խնդրում ենք ձեզ լայն հռչակում տալ ցեղասպանության փաստին եւ ընդունել այդ պատմական բանաձեւը», - ասվում է Հյուսիսային Ամերիկայի Քուրդստանի Ազգային Կոնգրեսի տարածած հայտարարությունում:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Քուրդստանի Կոնգրեսը կոչ է արել բոլոր քուրդերին, մարդու իրավունքները պաշտպանող բոլոր կազմակերպություններին եւ բոլոր նրանց, ով հավատում է արդարության եւ մարդասիրության սկզբունքներին, լայն հռչակում տալ 1915թ. Հայոց ցեղասպանության փաստին` ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1915թ. ավելի քան 1,5 միլլիոն հայերի ցեղասպանությունը պաշտոնական ճանաչմանը կոչ անող բանաձեւի ընդունման արագացման նպատակով: