24 սեպտեմբերի 2011 - 17:21 AMT
ԱՄՆ-ը քրդական մարտիկների դեմ պայքարի համար Թուրքիային կփոխանցի Predator անօդաչու ինքնաթիռները

ԱՄՆ-ը «Քրդական բանվորական կուսակցության» մարտիկների դեմ պայքարի համար Թուրքիային կփոխանցի Predator անօդաչու ինքնաթիռները: «Համապատասխան համաձայնագիրը ձեռք է բերվել երկու պետությունների միջև»,- Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստում ելույթից հետո լրագրողներին է հայտնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է The Huff Post-ը: Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալների համաձայն, Իրաքից ամերիկյան զորքերը դուրս բերելուց հետո անօդաչու ինքնաթիռները կվերատեղակայվեն Թուրքիայում: